Այն ամերիկացիները, որոնք օդանավակայանից 10 կմ շառավղի վրա են ապրում, ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով ու սրտային հիվանդություններով, ցույց է տվել Կալիֆորնիայի ու Կոլումբիայի համալսարանների գիտնականների հետազոտությունը:

Բժիշկների խոսքով, օդանավերի թռիչքի ու վայրէջքի ժամանակ չափազանց շատ ածխաթթու գազ է արտանետվում, ու այն փչացնում է շրջակայքում ապրող մարդկանց առողջությունը: Թունավոր գազը նաեւ արտադրվում է, երբ օդանավերը թռիչքուղու վրա իրենց շարժիչներն են աշխատեցնում՝ դրանք տաքացնելու նպատակով:

Գիտնականները ստուգել են այն մարդկանց առողջական վիճակը, որոնք Կալիֆորնիա նահանգի 12 խոշոր օդանավակայանների մոտակայքում են ապրում: Պարզվում է, որ 164 քաղաքների բնակիչները հաճախ են հիվանդանոցում հայտնվում շնչառական համակարգի խնդիրներով: Օդանավակայանի շրջակայքում ապրողների շրջանում նման հիվանդների թիվը 17 տոկոսով ավելի մեծ է:

Օդանավակայանների մոտակայքում ապրողների շրջանում 9 տոկոսով մեծ է նաեւ սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապողների թիվը: