Էստրոգենային թերապիան կարող է արդյունավետ լինել ավելի լայն շրջանակի հիվանդությունների համարի, քան ուղղակի դաշտանադադարի ջերմահորդանքները, ապացուցել են Թուլեյնի Համալսարանի գիտնականները: Առաջատար հետազոտող, նյարդաբան Ջիլլ Դաննիլը թեստավորել է էստրագեն ստացող եւ չստացող առնետների ճանաչողական ֆունկցիաները՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում հորմոնը ճանաչողական ֆունկցիաների վրա:
Ստացված արդյունքները ուղղակի ապշեցուցիչ էին: Միջին տարիքում եւ ավելի ուշ էստրոգեն ստացած առնետներն ավելի լավ են հաղթահարել հիշողության վերաբերյալ թեսթերը, քան նրանք ում երբեք էստրոգն չեն տվել:
Հետազոտության համար առանց ձվարանների առնետներին տվել են էստրոգենային պատիճներ եւ հետեւել նրանց: Էստրոգեն ստացած առնետները մի քանի ժամ հիշել են սննդի տեղը , իսկ մնացածը, ովքեր էստրոգեն չեն ստացել, հիշել են ընդամենը 30 րոպե: Հիշողության եւ տարածական պատկերացման համար պատասխանատու ուղեղի շրջանի՝ հիպոկամպի վիզուալիզացիան, ցույց է տվել, որ փոխարինող հորմոնալ թերապիա ստացած առնետները նեյրոփոխադրիչների եւ էստրոգենի ընկալիչների ավելի շատ քանակություն են ունեցել:
Էստրոգենի առավելությունները գերակշռում են ռիսկը, եւ այդ առավելությունները երկար ժամանակով լավացնում են կյանքի որակը: հորմոնալ թերապիայի ընտրությունը պետք է հիմնավորված լինի: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, ինչպես նաեւ հորմոնալ թերապիայի նեղ մասնագետի հետ՝ իմանալու համար բոլոր գործոնները եւ լիովին հասկանալու համար բուժման առավելություններն ու ռիսկը:






