Շուտով արյան անալիզին կարող է փոխարինել Դաունի համախտանիշի վերաբերյալ ինվազիվ թեստը: Այդ թեստը կառաջարկեն Մեծ Բրիտանիայի բոլոր հիվանդանոցներում: 

Նոր անալիզը նախատեսում է դեռեւս չծնված երեխաների բջիջների ԴՆԹ-ի ստուգում մայրական արյան միջոցով:  Անցյալ տարի Անգլիայի հարավ-արեւելքում 11 692 կնոջ մասնակցությամբ անցկացված կլինիկական հետազոտությունները բավականին տպավորիչ արդյունքներ են տվել, որոնք հաստատել են թեստի բարձր վստահելիությունը:  Առաջարկում են հաջորդ շաբաթվանից  արյան այդ անալիզը կիրառել Մեծ Բրիտանիայի բոլոր բուժական հաստատություններում: 

Առկա անալիզներն ամեն տարի անցկացվում են ավելի քան 21 000 կնոջ շրջանում, որոնք ռիսկի բարձր խմբի մեջ են մտնում:  Դրանք իրենց մեջ ներառում են հղիության   11-14-րդ շաբաթվա ընթացքում գերձայնային հետազոտություն, որը չափում է արյան մեջ հորմոնների մակարդակը:  Եթե Դաունի համախտանիշի եւ այլ վիճակների  (նորածինների համար մահացու Էդվարդի կամ Պատաուի համախտանիշների) ռիսկը կազմում է 1-ը 150-ի, ապա կնոջը սպասում է ավելի բարդ ինվազիվ պրոցեդուրա: Դա իր մեջ ներառում է ասեղը արգանդի մեջ մտցնելը ընկերքից հեղուկ վերցնելու համար, ինչը մեծացնում է վիժման վտանգը: 

Ինվազիվ մեթոդը 99% ճշգրտություն է ապահովում, ու չնայած ԴՆԹ-ի նոր թեստը, իր անվտանգությամբ հանդերձ, չի կարող նույնքան ճշգրիտ լինել, որքան ինվազիվ մեթոդները, այն, այնուամենայնիվ, ավելի ճշգրիտ է, քան առկա գերձայնային հետազոտությունները եւ արյան անալիզները: 

Այդ հետազոտության մասին գրում է  Ultrasound in Obstetrics and Gynecology ամսագիրը: