Կանանց մոտ կա մի քանի տարածված մոլորություն ֆերտիլության վերաբերյալ,  համաձայն Fertility & Sterility ամսագրում հրապարակված  վերջին հետազոտության:

Ահա մի քանի  մոլորություններ եւ փաստ, որոնք պետք է իմանալ, հաղորդում է Fox News-ը:

Առասպել N1`   Անկանոն դաշտանը չի ազդում հղիանալու հնարավորության վրա

Եթե ձեզ մոտ անկանխատեսելի է դաշտանի սկիզբը, միանշանակ դա կարող է ազդել բեղմնավորման ժամանակի վրա:  Եթե տարվա ընթացքում դուք մի քանի անգամ եք դաշտան տեսնում, մեխանիկորեն ձեզ մոտ կրճատվում է  բեղմնավորման հավանականությունը, ասում է հետազոտության հեղինակ Լուբնա Պալը՝  Յելի  բժշկական դպրոցի գինեկոլոգիայի, մանկաբարձության եւ վերարտադրողական գիտությունների ամբիոնի դոցենտը: Եւ եթե ձեր դաշտանը փոխվում է ամսից ամիս, ապա դժվար կլինի պարզել, թե եր՞բ է ձեզ մոտ ձվազատում տեղի ունենում:

ԱռասպելN2`  Օրվա ընթացքում մեկ անգամից ավելի սեքսով զբաղվելը մեծացնում է հղիանալու հավանականությունը

«Ի տարբերություն կանանց, ովքեր սովորաբար յուրաքանչյուր պարբերաշրջանի համար մեկ ձվաբջիջ էեն արտադրում, տղամարդկանց մոտ տեղի է ունենում սերմնահեղուկի արտադրություն, որի մեջ պարունակվում են միլիոնավոր սպերմատոզոիդներ, եւ նրանցից միայն մեկն է ի վերջո կարողանում այդ գործն անել», - ասում է  Փալը:

Առասպել N3՝  20 տարեկանում տարած վեներական հիվանդությունները չեն ազդի ֆերտիլության վրա

Կանանց ավելի քան մեկ քառորդը չգիտի, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ՍՃՓՀ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները) ֆերտիլության վրա:  Ցավոք, խլամիդիան, գոնորեան, եւ կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները կարող են հանգեցնել ֆալոպյան փողերի վնասման, ասում է Փալը:  Արտաարգանդային հղիությունների հավանականությունը աճում է արգանդափողերի վնասման հետ զուգահեռ:

Ահա թե ինչու շատ կարեւոր է  որքան հնարավոր է շուտ  բացահայտել եւ բուժել ՍՃՓՀ-ը, ասում է Փալը: Եւ, եթե դուք անամնեզում ունեցել եք ՍՃՓՀ , ապա խորհրդակցեք  բժշկի հետ, հենց որ պատրաստ կլինեք հղիանալու՝  օրգանների վնասումը ժամանակին  հայտնաբերելու եւ  բեղմնավորման հնարավորությունները լավացնելու համար:

Առասպել N4՝  տարիքը նշանակություն չունի բեղմնավորման համար՝ միլիոնավոր կանայք ծննդաբերում են քառասունից հետո

Ինչքան էլ տարօրինակ հնչի, կանանց գրեթե մեկ հինգերորդը  չգիտի ֆերտիլության վրա տարիքի ազդեցության մասին: Չնայած շատ կանայք ուշ են  հղիանում, դա չի նշանակում, որ հեշտ է հղիանալ 35-ից հետո: Սովորաբար 36-37 տարեկանից հետո բեղմնավորման հետ խնդիրներ են առաջանում, ասում է Փալը: «Հղիանալու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, վիժումների եւ  Դաունի համախտանիշի նման այլ գենետիկ շեղումներով երեխայի ծնունդի  հավանականությունն աճում է»:

Առասպել N5  Որոշ դիրքեր մեծացնում են հղիանալու հավանականությունը

Բեղմնավորման ժամանակ ձգողականությունը դեր չի խաղում, չնայած կանանց ավելի քան մեկ երրորդը կարծում է, որ որոշ դիրքեր կարող են ավելի ազդել, քան մյուսները: