2003թ. սիամական քույր երկվորյակներ Զիտա Ռեզախանովան երկարատեւ հիվանդությունից հետո 24 տարեկան հասակում մահացել է։ Այս մասին հայտնում է «Վեչերնայա Մոսկվա»-ն՝ վկայակոչելով քույրերին խնամող Նատալյա Ժավորոնկինային։ 

Ժավորոնիկինան նշել է, որ աղջիկը մահացել է Ղրղզստանում՝ իր տանը։ Զիտայի մոր, Զումրիյաթի խոսքով՝ աղջիկը մի շարք հիվանդություններ ուներ, այդ թվում՝ թոքաբորբ եւ երիկամային անբավարարություն։ Աղջկա առողջական վիճակը բժիշկների մոտ մտահոգություն էր առաջ բերել դեռ 2013թ., երբ Զիտան սկսել էր կորցնել տեսողությունը։ 2014թ. հոկտեմբերին աղջկա մոտ սրտի կանգ էր գրանցվել, նշում է  թերթը։

Ժավորոնկինայի խոսքով՝ 2013թ. հունիսից 2015թ. օգոստոսը աղջկան բուժել են մի քանի հիվանդանոցներում։ Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցից նշել են, որ Զիտան անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին դիմել էր կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, որտեղից դուրս էր գրվել 2015թ. օգոստոսին։

Զիտա եւ Գիտա Ռեզախանովա քույրերը ծնվել են 1991թ. հոկտեմբերի 19-ին Ղրղզստանի Զապադնոե գյուղում։ Աղջիկները աշխարհում միակ բարեհաջող առանձնացված սիամական երկվորյակներն են. 10 տարի շարունակ նրանք հարաբերական առողջ են եղել։

Քույրերին առանձնացնելու վիրահատությունը իրականցրել են 2003թ. Ռուսաստանում՝ Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցում։ Աղջիկներն ունեին երկուսի համար 3 ոտք եւ ընդհանուր կոնք, որը պետք էր առաձնացնել։