2018թ. Ճապոնիայում կթողարկեն առաջին դեղամիջոցը, որը կարող է ընդամենը մեկ օրում բուժել գրիպը։
Նոր դեղամիջոցը, ի տարբերություն արդեն գործողների, կանխում է գրիպի վիրուսի տարածումը եւ սպանում է այն։ Նշվում է, որ դեղամիջոցը կանխարգելում է վիրուսի բազմացման համար անհրաժեշտ ֆերմենտների հոսքը։ Դրա շնորհիվ վերջնական ապաքինման համար բավական է դեղն ընդունել ընդամենը մեկ անգամ։
Ճապոնական մամուլի տեղեկություններով՝ դեղորայքը Ճապոնիայում արդեն անցել է առաջին կլինիկական փորձարկումները եւ ապացուցել է իր արդյունավետությունը։ Փորձարկումների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերին, երբ գրիպով հիվանդների թիվը կտրուկ աճում է։ Դեղամիջոցը փորձարկելու են միանգամից մի քանի հարյուր հիվանդի վրա։
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դեղամիջոցի արդյունավետության եւ անվտանգության վերջնական հաստատումից, ինչպես նաեւ դրա արտոնագրման ընթացակարգի ավարտից հետո հնարավոր է համարում դրա վաճառքը 2018թ.։






