Այն դեղամիջոցը, որը գործածվում է ձվարանների քաղցկեղը բուժելու համար, իր արդյունավետությունն է ցույց է տվել նաեւ շագանակագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ, հայտնում է բրիտանական Institute of Cancer Research-ի մասնագետները:

Խոսքը olaparib դեղամիջոցի մասին է, որը հետազոտողների խոսքով կարող է ոչնչացնել գենետիկ մուտացիաները շագանակագեղձի քաղցկեղային ուռուցքներում: Մասնագետները այդ դեղամիջոցը փորձարկել են միաժամանակ 49 տղամարդու վրա, որոնք հիվանդ էին շագանակագեղձի քաղցկեղով՝ ընդ որում հիվանդությունն արդեն վերջին փուլում էր: Olaparib-ը հիվանդների 88 տոկոսի մոտ դանդաղեցել է ուռուցքի աճը: Դրանք այն հիվանդներն էին, որոնց մոտ կար ոչնչացված ԴՆԹ-բջիջների վերականգնման համար պատասխանատու գեների մուտացիա է: Կանանց օրգանիզմում նույն դերն են կատարում BRCA1 եւ BRCA2 գեները: Այդ դեղամիջոցի գործածման դեպքում շագանակագեղձի յուրօրինակ հակագենի մարկարդակները գրեթե կրկնակի նվազել են, բացի դրանից արձանագրվել է քաղցկեղային բջիջների ընդհանուր քանակի զգալի նվազում: Ակնկալվում էր, որ դեղամիջոցի գործածումից հետո հիվանդները կապրեն մոտավորապես 12 ամիս, բայց եղել է մի դեպք, երբ հիվանդի կյանքը հաջողվել է երկարացնել ավելի քան մեկ տարով:

Նմանատիպ մուտացիաների հետ ասոցացվող ուռուցքները զարգանում են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների 25-30 տոկոսի մոտ: Արդեն հիմա դեղամիջոցը լայնորեն կիրառվում է Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ –ի բուժարաններում:

Գիտնականները ասում են, որ ապագայում քաղցկեղի բուժումը պայմանավորված է լինելու ուռուցքի գենետիկ կոդով ու մուտացիաներով, այլ ոչ թե մարմնի այն մասով, որտեղ գտնվում է տվյալ ուռուցքը: