Կենսաբաններն առաջին անգամ են մոլեկուլյար մակարդակով բացահայտել սննդի մեջ ու շրջակա միջավայրի պարունակվող ալերգեն սպիտակուցների եւ բազմաբջիջ մակաբույծների սպիտակուցների նմանությունը: Նոր հայտնագործության մասին հայտնում է PLOS Computational Biology ամսագիրը:
Նոր հետազոտությունը հաստատել է այն հիպոթեզը, որ ալերգիկ արձագանքը իմունային սխալ պատասխան է շրջակա միջավայրի անվնաս նյութերին: Հայտնի է, որ մարդու իմունային համակարգը ձեւավերվել է էվոլյուցիայյի ընթացքում, որպեսզի դիմակայի մակաբույծ ճիճուների փոխանցած հիվանդություններին: Սակայն ժամանակակից բժշկության միջոցներով այդ ճիճուներին օրգանիզմից արտաքսելուց հետո իմունային համակարգի որոշ բաղկացուցիչներ սկսել են սխալմամբ իրենց թշնամին համարել նաեւ սննդում կամ օդում պարունակվող ալերգենները :
Նիկոլաս Ֆերնհեմը՝ Լոնդոնի հիգիենայի ու արեւադարձային բժշկության դպրոցից ու նրա գործընկերները հաշվիչ կենսաբանության մեթոդներով հաշվարկել են, թե մակաբույծ որդերի օրգանիզմում որ սպիտակուցներն են ունակ առաջացնել այնպիսի իմունային արձագանք, որը նման է ալերգիկ արձագանքին: Գիտնականներին առաջին անգամ է հաջողվել բացահայտել մի սպիտակուց, որը ամբողջովին նույնն է, ինչ բացառապես բույսերի գեներով կոդավորվող սպիտակուցը: Տվյալ սպիտակուցը հանդիպում է ծաղկափոշում ու ամենատարածված ալերգեններից մեկն է:
«Ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար»,- նշել է բժիշկ Ֆերնհեմը:






