Մեր բժշկական թեստերը կարող են քաղցկեղ առաջացնել: ԱՄՆ-ի լավագույն սրտաբաններից մեկը, Չոնսի Կրանդալն ասում է, որ բարձր դոզաներով ճառագայթային վիզուալիզացնող մեթոդները հաճախ են օգտագործվում, իսկ ԿՏ-ի, ռենտգենի եւ այլ թեսթերի ճառագայթումը բարձրացնում են քաղցկեղի ռիսկը: Ինչքան շատ է հիվանդը ճառագայթվում, այդքան բարձրանում է նրա մոտ քաղցկեի զարգացման ռիսկը:
Անցյալ տասնամյակում ճառագայթման բարձր դոզայով ախտորոշիչ թեստերը կիրառվում էին լուրջ հիվադությունների դեպքում: Իսկ հիմա արդեն ոչ, ասում է բժիշկ Քրանդալը:
Ճառագայթման վտանգը կուտակային է, այդ պատճառով, երբ ԿՏ իրականացվում է այլ ճառագայթային-ախտորոշիչ թեստերի հետ զուգահեռ, ինչպիսիք են ստոմատոլոգիական ռենտգենը, կրծքավանդակի ռենտգենը, մամոգրաֆիան, ոսկրերի խտության թեստավորումը եւ այլն, ճառագայթման ազդեցությունը կարող է ահռելի լինել, եւ դա կարող է քաղցկեղի ռիսկի հանգեցնել:
«Այս թեսթերի խնդիրն այն է, որ նրանք իոնիզացնող ճառագայթում են արձակում, որը կարող է ԴՆԹ-ի վնասման հանգեցնել եւ երկար ժամանակ կապված է եղել քաղցկեղի զարգացման հետ»,- ասաց բժիշկ Քրանդալը, հաղորդում է Newsmax Health-ը։
Բժիշկ Քրանդալը խորհուրդ է տալիս այս հարցերը տալ բժշկին , ԿՏ-ի կամ այդ տեսակի ճառագայթում օգտագործող այլ թեսթերի իրականացումից առաջ՝
Արդյո՞ք անհրաժեշտ է այս թեսթը: Իմ առողջության մասին ին՞չ կիմանաք դուք այս թեսթի միջոցով, ինչը չէիք կարող իմանալ այլ միջոցներով:
Այս թեսթը դուք խորհւորդ եք տալիս առաջատար կլինիկական ձեռնարկների համաձա՞յն:
Արդյոք կա՞ն ճառագայթում չօգտագործող թեսթեր, որոնք կարող են ձեզ անհարժետշ տեղեկություններ տալ:
Արդյո՞ք օգտագործվող սարքավորումը օգտագործելու է հնարավորինս նվազագույն քանակի ճառագայթում:
Ճառագայթում օգտագործող թեսթ իրականացնելուց առաջ ձեր բժշկին տեղյակ պահեք մյուս ճառագայթումների մասին, որոնց դուք ենթարկվել եք վերջի տարիների ընթացքում:






