Մեծ Բրիտանիայի բժիշկները մշակել են հատուկ «նանոնռնակներ», որոնք կարող են հակաքաղցկեղային դեղամիջոցները ուղիղ քաղցկեղային ուռուցքի մեջ հասցնել ու պայթել դրա մեջ քաղցկեղային բջիջների արտադրած ջերմության ազդեցության տակ:
Կոստաս Կոստարելոսը՝ Մանչեսթերի համալսարանից ու նրա գործընկերները «ջերմային նռնակներ» են ստեղծել այսպես կոչված լիպոսոմների՝ հեղուկի միկրոսկոպիկ գնդերի հիմքով: Այդ լիպոսոմները շրջապատված են սինթեթիկ ճարպային մոլեկուլների «նանոզրահներով», որոնք օրգանիզմում հայտնվելուց հետո աստիճանաբար քայքայվում են:
Գիտնականներն այնպես են փոխել լիպոսոմի կառուցվածքը, որ դրանց կայունությունը սկսել է կախում ունենալ շրջակա միջավայրի ջերմաստիճանից : Եթե հեղուկը որոշակի կետից՝ ըստ Ցելսիուսի 42 աստիճանից ավելի սառն է մնում՝ ապա ճարպային գնդերը պահպանում են իրենց կայունությունը գրեթե անսահմանափակ ժամանակ: Իսկ եթե դրանք տաքացնես մինչեւ այդ կետը, ապա դրանք վայրկենապես քայքայվում են ու իրենց պարունակությունը դուրս ժայթքում:
Հետազոտողներն արդեն լաբորատորիաներում մի քանի թեստեր են անցկացրել քաղցկեղային բջիջների կուլտուրաների վրա եւ այն ուռուցքների վրա, որոնք պատսվաստել էին մկների մարմիններին : Այդ փորձերի շրջանակում գիտնականները հաջողությամբ կարողացել են կրծողների օրգանիզմում ոչնչացնել քաղցկեղը ու երկարացնել նրանց կյանքը՝ օգտագործելով այն հակամարմիններ, որոնք ունակ են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի բջիջները ճանաչել որպես լիպոսոմի համար լցոն : Գիտնականները հույս ունեն, որ մոտ ժամանակներս իրենց կհաջողվի ստանալ փորձերը շարունակելու թույլատվություն ու անցնել նման նռնակների կլինիկական փորձարկումներին:
Հետազոտության մասին գիտնականները պատմել են Լիվերփուլում՝ քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում:






