Մեծ Բրիտանիայում բնակվող 32-ամյա կնոջ ձախ աչքը գոլֆի գնդակի չափ փքվել էր , երբ նա փորձել է՝ չափից կտրուկ խնչել։ Կնոջը հիվանդանոց են տեղափոխել, ու բժիշկները նրա մոտ ակնախոռոչի էմֆիզեմա են ախտորոշել։ Այս խանգարումը զարգանում է այն ժամանակ, երբ քթի խոռոչների մեջ օդ է ընկնում ՝ ոսկրային պատերի բնածին կամ ձեռք բերովի արատների պատճառով։
Որպես կանոն, նմանատիպ վնասվածքները նկատվում են, երբ ուժեղ քամին ուղիղ մարդկանց դեմքին է հարվածում։ Եթե այդ վնասվածքը չբուժվի ՝ ապա այն կարող է կուրություն առաջացնել, քանի որ խնձորակի էմֆիզեման նպաստում է աչքերի վրա ավելորդ ճնշմանը, ինչն էլ տեսողական նյարդն է վնասում։
Սքանավորումը ցույց է տվել, որ կինը քթի կոտրվածք ունի, չնայած հիվանդն ինքը նույնիսկ չէր կարողանում հիշել, թե երբ է դա տեղի ունեցել։ Միանգամայն հնարավոր է, որ խնչելու փորձն է հանգեցրել նման վնասվածքի, չնայած նման դեպքերը անհավանականորեն հազվադեպ են։ Բրիտանուհու հիվանդության պատմությունը նկարագրված է British Medical Journal ամսագրում:






