Կինոթատրոններում այսօր հաջողությամբ ընթացող «Delivery Man» նոր կատակերգությունում սերմի անանուն դոնորը, ում կերպարանավորել է Վինս Վոնը, հանկարծ հայտնագործում է, որ մասնակից է եղել 533 երեխայի ծնվելուն: Ֆիլմի հաջողությանը զուգահեռ շատ մարդիկ հարցնում են.արդյոք դա հնարավո՞ր է:

Տեսականորեն՝ այո: Հնարավոր է, որ նույնիսկ պատահել է, ճիշտ է ոչ այդ քանակով, ուղղակի մենք այդ մասին չգիտենք:

Սերմի անանուն դոնորները շատ տարիների ընթացքում են օգնել կանանց հղիանալ: Սերմի բանկերի մեծամասնությունում սահմանափակում են դոնորին, երբ տեղեկանում են, որ նա «հեղինակել» է մոտ 25 երեխա:

Այնուամենայնիվ, շատ դժվար է իմանալ այն երեխաների քանակը, որոնց հայրն է տվյալ դոնորը, քանի որ ոչ բոլոր կանայք են տեղեկացնում դոնորական սերմի օգտագործման արդյունքները:

Հաշվարկված է, որ մի տարվա ընթացքում ԱՄՆ-ում 30.000 – 60.000 երեխաներ ծնվում են արհեստական բեղնավորման միջոցով, և այդ երեխաների մեծամասնությունը հետո փորձում է գտնել իր կենսաբանական հորը:

Այս ֆիլմը բարձրացնում է այն հարցը, թե ինչպե՞ս  ավելի լավ կլինի կարգավորել տվյալ ոլորտը: Ես կարծում եմ, որ ֆիլմը պետք է նաև բարձրացնի այն հարցը, թե ինչքա՞ն տեղեկություն պետք է հասանելի լինի դոնորներից ծնված երեխաներին, գրում է բշիկ Մեննի Ալվարեսը Fox News-ում հարապարակված հոդվածում։ Սերմի դոնորությունը մեծ երջանկություն է պարգևում այն զույգերին, որոնք իրոք նոր կյանք լույս աշխարհ բերելու մեծ ցանկանություն ունեն: