ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը հնարավորություն է տալիս վերացնել հեպատիտ С-ի հարուցիչի բոլոր հետքերը լյարդից եւ այլ մարդկային օրգաններից դեղամիջոցի ընդունումից սկսած ընդամենը երեք շաբաթվա ընթացքում։ 

Հոնկոնգի (Չինաստան) Լյարդի կենտրոնից Ջորջ Լաուն ու նրա գործընկերները այս խնդրին սկզբունքային լուծում են գտել՝ մի քանի հակահեպատիտային դեղամիջոցներից խառնուրդ ստեղծելով, որը մարդու օրգանիզմն ընդամենը երեք շաբաթում մաքրում է հարուցիչի հետքերից։

Ինչպես պատմում են գիտնականները, դրա բաղադրիչներից յուրաքանչյուրը հարձակվում է վարակային մասնիկների  տարբեր սպիտակուցների եւ տարրերի վրա՝ հեպատիտի հարուցիչին թույլ չտալով ինքն իրեն պատճենել։

Այս դեղամիջոցի աշխատանքը ստուգվել է հեպատիտ С-ով վարակված 18 կամավորի վրա, որոնք երեք շաբաթ անց բուժվել են, իսկ 12 շաբաթից ազատվել են հարուցիչի բոլոր տեսակներից։ Գիտնականների խոսքով, կողմնակի էֆեկտները կամ ամբողջությամբ բացակայել են կամ էլ նվազագույնի են հասցված եղել։ 

Մոտ ժամանակներս Լաուն ու իր գործընկերները հույս ունեն այդ դեղամիջոցի ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումներ իրականացնել։ Այսօր հեպատիտ С-ի բուժումը ամերիկյան 100 հազար դոլարից թանկ արժե։ Գիտնականը հույս ունի, որ իր բացահայտումը հնարավորություն կտա նվազեցնել ծախսերը։ 

Հեպատիտ С-ն վարակային հիվանդություն է, որը վնասում է լյարդը եւ ի վերջո ցիռոզի ու մահվան է հանգեցնում։ Այդ հիվանդությունը բուժվում է, բայց ընդունվող դեղամիջոցները ոչ բոլորի վրա են գործում, կողմնակի հետեւանքներ են ունենում եւ գրեթե մեկ տարվա չընդհատվող բուժում են պահանջում եւ ոչ միշտ են արդյունք տալիս։