30-ամյա Լիզա Հինդը բոտոքս անելու մոլուցք ուներ ու իր ամուսուն՝ Սթիվին ստիպել էր 43 000 ֆունտ ծախսել գեղեցկության կլինիկաներում զանազան բուժակարգերի վրա: Նա իր 51-ամյա ամուսնուն նույնիսկ խնդրել էր մինչամուսնական պայմանագիր կնքել, ըստ որի նա պարտավորվում էր ամեն ամիս կնոջը 450 ֆունտ հատկացնել՝ շուրթերի բոտոքսի, շպարի, սոլյարիի կանոնավոր այցելությունների, մազերն ու եղունգները երկարացնելու պրոցեդուրաների համար:
Սակայն այդ նախասիրությունը ոչ մի լավ արդյունք չունեցավ՝ կինը մնաց ծակ բերանով, որը բժիշկներն առայժմ չեն կարողանում կարել, քանի որ նրա շրթերի մեջ չափազանց շատ են լցոնանյութերը:
Լիզան շուրթը վնասել էր, երբ այս տարվա օգոստոսին Իսպանիայում հանգստանալիս ընկել էր: Բժիշկները չեն կարողացել կարել այն, քանի որ կնոջ շրթերում հսկայական քանակության լցոնանյութ է կուտակվել: Մինչեւ այդ պահը Լիզան արդեն 8 տարի գեղեցկության կլինիկաներ էր հաճախում ու այնտեղ կանոնավոր ներարկումներ անում, ինչի հետեւանքով էլ հենց նրա շրթունքի վրա առաջացել էր այդ տարօրինակ դեղին անցքը :
Կինը ստիպված է լինելու մի քանի շաբաթ սպասել, մինչեւ շրթերի լցոնանյութերը ներծծվեն, միայն դրանից հետո նա կկարողանա վերադառնալ հիվանդանոց, որտեղ նրան կար կդնեն: Սակայն բժիշկները վստահ են, որ Լիզայի շրթի վրա մշտական սպի կհայտնվի:
Այդ դեպքից հետո Լիզան երդվել է այլեւս երբեք կոսմետիկ վիրաբուժության ծառայություններին չդիմել, ու հիմա նա վստահեցնում է, որ իր այդ մոլուցքը քիչ էր մնում կործաներ իր ամուսնությունը:
«Ես իրոք պլաստիկ վիրաբուժության ու աստղերի արտաքինի նկատմամբ հիվանդագին կախում ունեի,- պատմել է Լիզան, -բայց իմ այդ կախումը բոտոքսից ու շրթերի լցոնանյութերից այլանդակեց իմ դեմքը ու այս սպին կարող է մինչեւ կյանքիս վերջ պահպանվել: Ես ուզում եմ ուրիշ կանանց ասել, որ նրանք համարձակություն ձեռք բերեն ու հրաժարվեն պլաստիկ վիրաբուժությունից:










