Բրիտանական AntiSelfieTabs.com ինտերնետային խանութում սելֆի կախումից տառապողների համար հաբեր են հայտնվել:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, անանուխի համով հաբերը բուժիչ էֆեկտ չունեն ու ընդամենը թարմացնում են շնչառությունը: Սակայն դրանք կարող են հումորային նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնք իրենց լուսանկարելու մոլուցք ունեն:

Հաբի նկարագրության մեջ թվարկված են դրա արժանիքները, որոնցից են ցածր գինը, բացառիկությունն ու յուրօրինակությունը, նաեւ անանուն առաքման հնարավորությունը: Կախումից ամբողջովին ազատվելու համար կանանց խորհուրդ է տրվում ընդունել օրական երեք, իսկ տղամարդկանց՝ երկու հաբ:

Հաբերի գինը 9.99 ֆունտ է /15 դոլար/, իսկ միջազգային առաքումը կարժենա 2.99 ֆունտ՝ 4.5 դոլար: Մեկ տուփում 36 անանուխի կոնֆետներ են, միաժամանակ կարելի է պատվիրել առավելագույնը հինգ տուփ:

Մասնագետների խոսքով, վերջերս սելֆի կախումն իրոք խնդիր է դարձել:  Շատերը հոգեբանի եւ հոգեբույժի են դիմում հենց սելֆի եւ ֆիթնես կախումից ազատվելու նպատակով: