Ատամնաբույժների ու նրանց օգնականների մասնագիտությունը առաջին տեղն է զբաղեցրել ամենաանառողջ մասնագիտությունների ցանկում, քանի որ այդ մասնագետներն ամեն օր վտանգավոր ինֆեկցիաների հետ գործ ունեն:
Այդ ցանկը կազմել է Business Insider–ը՝ Occupational Information Network (O*NET) մասնագիտությունների ամերիկյան օնլայն բազայի տվյալների հիման վրա: Այդ բազայում հաշվի են առնված այս կամ այն ոլորտի աշխատանքային ռիսկերը: Ցանկ կազմելիս՝ մասնագետները հաշվի են առել մասնագիտության հետ կապակցված տարբեր ռիսկեր,օրինակ վստանգավոր նյութերի ազդեցությունը, աշխատանքը հիվանդությունների ու վարակների հետ, վնասվածքներ ու ճառագայթում ստանալու հավանականությունը: Այդ բոլոր ռիսկերը գնահատվել են 0-ից 100 սանդղակով եւ մասնագիտություններից յուրաքանչյուրին վերջնական գնահատական է տրվել:
Այս ցանկում ատամնաբույժներին հաջորդում են բորտուղեկիցները (որոնց նույնպես վարակվելու մեծ վտանգ է սպառնում, քանի որ նրանք փակ տարածքում են աշխատում մարդկանց հետ, բացի դրանից նրանք կարող են վառվել այն սնունդով կամ ըմպելիքներով, որոնք ուղեւորներին են բաժանում), անեսթեզիոլոգները, անասնաբույժները ու մանկաբույժները:
Հետաքրքիր է, որ ամենաանառողջ 27 մասնագիտությունների ցանկում են հայտնվել նաեւ այն մարդիկ, որոնք մարմինը նախապատրաստում են հողին հանձնելուն ՝ նրանք նույնպես իրենց աշխատանքի բերումով կարող են բախվել վտանգավոր քիմիկատների ու ինֆեկցիաների:
Ներկայացնում ենք անառողջ մասնագիտությունների ցանկն ու նրանց ստացած գնահատականները:
- Ատամնաբույժներ, ատամնաբուժական վիրաբույժներ ու նրանց օգնականները -65.4 («անառողջության» ընդհանուր գնահատականը)
- Բորտուղեկիցներ -62.3
- Անեսթեզիոլոգներ, նրանց օգնականներն ու բուժքույրերը -62.3
- Անասնաբույժներ, նրանց օգնականներն ու տեխնիկները -60.3
- Մանկաբույժներ -60.2
- Իմիգրացիոն ու մաքսային տեսուչներ -59.3
- Գիստոտեխնոլոգներ -59
- Ջրազտման կայանների օպերատորներ -58.2
- Ստացիոնար ինժեներներ ու կաթսայատների օպերատորներ -57.7
- Վիրաբույժների օգնականներ, տեխնոլոգներ ու տեխնիկներ -57.3
- Նավթային ու գազային աշտարակների օպերատորներ -56
- Օդաչուներ, երկրորդ օդաչուներ, բորտինժեներներ- 55. 7
- Մարդիկ, որոնք բժշկական սարքավորումներ են պատարստում -55.7
- Միջուկային սարքավորումների հարցերով օպերատորներ -55.2
- Աղբ ու վերամշակվող նյութեր հավաքող մարդիկ- 55
- Հրակայուն նյութերի վերանորոգողներ -54.8
- Լեռնային արդյունաբերության մեջ գործածվող մեքենաների օպերատորներ-54
- Շտապ օգնության տեխնիկներ ու ֆելդշերներ -54
- Քիմիական գործարանների օպերատորներ -53.7
- Սպասարկման բլոկի օպերատորներ / նավթի, գազի ու լեռնային արդյունաբերություն /-53.7
- Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում աշխատող բուժքույրեր– 53.52
- Սառցախցերի մեխանիկներ – 53.3
- Միջուկային բժշկության տեխնոլոգներ – 53
- Մոնտաժնիկներ ու վերելակներ վերանորոգողներ – 52.8
- Դիահերձողներ -52.8
- Մետաղանավթավերամշակման վառարանների օպերատորներ -52.8
- Ռադիոլոգներ -52.8






