Մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիականերում գումար են վերցնելու միայն որոշ լաբորատոր հետազոտությունների համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքով, բոլոր մասնագետների , այդ թվում նեղ մասնագետների ծառայությունները անվճար են մնալու: «Մարտի 1-ից համավճար կներդրվի միայն որոշ հետազոտությունների համար եւ միայն Երեւանի որոշ պոլիկլինիկաներում»,- նշեց Դումանյանը:
Նրա խոսքով, դա պայմանավորված է պոիլիկլինիկաներում անալիզներ հանձնողների քանակի ավելացումով: «Քանի որ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ակնկալում էր առողջապահության նախարարությունը, ապա մենք կարծում ենք, որ քաղաքացիները կարող են իրենց մասնակցությունը բերել իրենց պատվիրած բուժծառայութունների վճարման համար: «Խոսքը ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի հարյուր դրամի մասին է»,- ասաց Դումանյանը:
Նրա խոսքով, եթե այս պրակտիկան իրեն արդարացնի Երեւանում, ապա այն կներդրվի նաեւ մարզային ամբուլատոր հաստատություններում:






