Բարիաթրիկ վիրաբուությունը դեպի լավն է փոխում է շատ գեր մարդկանց կյանքը, բայց այն ունի նաեւ որոշ կողմնակի ազդեցություններ, որոնք հատկապես անդրադառնում են կանանց վրա, համաձայն նորվեգացի ճարպակալման հարցերով մասնագետների հետազոտությունների:
Ինչպես հաղորդում է Medical News Today-ը, հետազոտողները բացահայտել են, որ բարիաթրիկ վիրահատություն անցած շատ կանանց մոտ բարձրանում է ինքնագնահատականը եւ կյանքի որակը, բայց ամեն մեկը չէ, որ նման միջամտությունից հետո «ապրում է երկար եւ երջանիկ»:
Նրանցից շատերը պայքարում են մարսողության խանգարումների , իմիջի փոփոխության եւ էներգիայի անբավարարության հետ, ասում է Կարեն Սին Գրովենը Նորվեգիայի Օսլոյի համալսարանից , ով հարցում է իրականացրել ճարպակալման դեմ պայքարի ամենատարածված մեթոդերից մեկի՝ բարիաթրիկ վիրահատության դիմած 22 կանանց մոտ, ում կատարվել էր ստամոքս-աղիքային շունտավորում՝ օգտագործվող սննդի քանակը նվազեցնելու եւ սովի զգացողությունը ճնշելու համար:
Գրովենն ասել է, որ կանանցից շատերը վիրահատությունից հետո ստամոքսի շրջանում անհարմարավետություն են զգացել, ոմանք ասել են, որ նիհարել են դիետայի շնորհիվ, քանի որ նրանք ամաչել են խոստովանել, որ ստամոքսի փոքրացման վիրահատություն են անցել: Մյուսներիը բողոքել են կյանքի որակի վատացումից, ինչը պայմանավորված է եղել միջամտության պատճառով աղիների եւ ստամոքսի հետ կապված մշտական խնդիրների առաջացման հետ:






