47-ամյա Ջուդի Բրաունը վստահ էր, որ գիրացել է դաշտանադադարի հետեւանքով։  Սակայն պարզվել է, որ նա հղի էր։ Ավելին, տեղեկացվելուց մեկ ժամ անց նա ծննդաբերել է իր առաջնեկին։ 

Ամերիկյան Մասաչուսեց նահանգի Բեւեռլի քաղաքի բնակչուհի Ջուդին արդեն մի քանի ամիս էր՝ ամսական չէր ունենում եւ նրա կարծիքով դա դաշտանադադարի վկայություն էր։  Սակայն մի անգամ փորի հատվածում տարօրինակ ցավ զգաց, որը չդադարեց եւ անտանելի դարձավ։   Նրա 48-ամյա ամուսինը՝ Ջեյսոնը որոշել է նրան հիվանդանոց տանել այդ ցավերի պատճառը պարզելու համար։ Այնտեղ ցնցված ամուսինները իմացել են, որ կյանքում առաջին անգամ ծնող են դառնալու։ 

«Ես ձեզ համար լավ լուր ունեմ,  փորի ցավերի պատճառը որեւէ զարկերակի կամ հոդի արգելափակումը չէ, նրանց ասել է բժիշկը սկանավորում անցկացնելուց հետո։ Դուք հղի եք, ձեր երեխան պիտի լույս աշխարհ գա ամենամոտ ժամանակներս»։

Ուղիղ մի ժամից Ջուդին երեք կիլոգրամանոց առողջ աղջիկ է ունեցել, որին կնքել են Քերոլին Ռոուզ անունով։  Ջուդին եւ Ջեյսոնը, որոնք արդեն  22 տարի է՝ ամուսնացած էին, ոչ մի կերպ չէին սպասում, որ այդ տարիքում երեխա կունենան։ Աղջիկն արդեն գրավել է հայրիկի ու մայրիկի սրտերը։ Սակայն նա ավելի շատ ժամանակ է անցկացնում հենց Ջեյսոնի հետ, որը վազում է նրա մոտ, հենց որ աղջիկը մի թեթեւ լաց լինի։

«Ես դեռեւս այնպիսի զգացողություն ունեմ, թե կարթնանամ ընդունարանում եւ ինձ կասեն, որ այս ամենը տեղի չի ունեցել, - պատմել է Ջեյսոնը։ Մենք վաղուց էինք հաշտվել նրա հետ, որ երեխա չենք ունենալու, եւ այս անսպասելի հղիությունը իսկական հրաշք դարձավ, որը մեր բոլորի կյանքին նոր իմաստ տվեց»։

Իմիջիայլոց, ծնողներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Քերոլինին եղբայր կամ քույր նվիրել։