Չինաստանում արտասովոր պսակադրություն է եղել: Երիտասարդ տղամարդն ամուսնացել է փչովի սեքս- տիկնիկի հետ: Բանն այն է, որ 28-ամյա չինացին միշտ ցանկացել է ամուսնանալ, բայց բոլորովին վերջերս իմացել է, որ մահացու հիվանդ է՝ նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել:

Երիտասարդը չէր ուզում, որ իր ընտրյալը վշտահարված այրի դառնա, դրա համար էլ որոշել է ամուսնանալ տիկնիկի հետ:

Տղամարդն իսկական պսակադրություն է կազմակերպել, իր «կնոջը» հագցնելով շքեղ զգեստ ու նրան անելով տոնական շպար, գրում է Daily Mail–ը:

Նորապսակների լուսանկարները բառացիորեն «պայթեցրել են» սոցցանցերը: Օգտատերերը համարում էին, որ այդ հարսանիքը վիրուսային գովազդ է, սակայն շուտով պարզվել է, որ երիտասարդը հիվանդ է քաղցկեղով: