Կինը բժիշկների զարմանքն է հարուցել, երբ հայտնվել է հիվանդանոցում պարանոցի վրա ֆուտբոլի գնդակի մեծության ուռուցքով, որը կշռել է երկու կիլոգրամ: Ուռուցքն արդեն համարվել է մեծագույնը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ:
79-ամյա Ջոյս Հեյգն ապրել է այդ ուռուցքով ամբողջ 20 տարի, տեղեկացնում է Daily Mail-ը։
ԼՈՌ վիրաբույժ, բժիշկ Մուհամեդ Կուրաիշին, ով Դոնկասթերյան թագավորական հիվանդանոցում հինգժամյա վիրահատության ընթացքում հեռացրել է ուռուցքը, ասել է, որ սա ամենամեծ ուռուցքն է, որը նա երբեւէ տեսել է իր 20 –ամյա աշխատանքի ընթաքցքում:
«Ես ծրագրում եմ վերադառնալ նորմալ կյանքի, նոր հագուստ գնել եւ վայելել կյանքը,- ասում է միսիս Հեյգը.- վիրահատությունն ինձ նոր կյանք է տվել, եւ հիմա ես կարող եմ տանից դուրս գալ՝ չմտահոգվելով ինձ զարմացած նայող մարդկանց մասին»:






