Որքան ավելի հաճախ է երիտասարդ կինը կշռվում եւ որքան ավելի ջանասիրաբար է հետեւում իր քաշին, այնքան հակված է ռիսկային պահվածքի, որը կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել, օրինակ՝ անորեքսիայի կամ էլ հոգեկան այնպիսի հիվանդությունների զարգացման, ինչպիսին է դեպրեսիվ խանգարումը։ Նման եզրակացության են հանգել հոգեբանները, որոնց հոդվածը հրապարակված է The Journal of Nutrition Education and Behavior-ում։
Հետազոտությանը 1902 մարդ է մասնակցել, 43 տոկոսը տղամարդիկ են, իսկ 57 տոկոսը՝ կանայք։ Մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան վիճակին հետեւել են ավելի քան տասը տարի։
Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ որքան ավելի հաճախ է կինը կշռվում եւ որքան ավելի ջանասիրաբար է հետեւում իր քաշին, այնքան մեծ է շանսը, որ նրա մոտ հոգեկան խանգարում կզարգանա։ Բացի այդ, գիտնականները հաստատել են, որ եթե կինը չափից մեծ ուշադրություն է հատկացնում իր կազմվածքին, դա անորեքսիայի զարգացման վտանգ է ներկայացնում։






