Նոր հեղափոխական լինզաները թույլ կտան կույր մարդկանց   կարդալ Բրայլի էլեկտրոնային գիրքը:  Նոր իմպլանտը տեղադրվում եւ կրվում է սովորական լինզայի նման, բայց այն  հագեցած է տեսախցիկից ազդանշաններ ստացող էլեկտրոդներով, որոնք կամ ձեռքի մեջ են պահում կամ կրում են ակնոցի վրա:

Լինզաներն տեսախցիկի ազդանշաններն ուղղում են դեպի օգտագործողի աչքը:  Երբ օգտագործողը նայում է առարկային կամ դրա վրա է ուղղում տեսախցիկը , նա Բրայլի էլեկտրոնային  տառաձեւի միջոցով հաղորդում է  պատկերը, եւ  լինզաները կապում են   ցանցաթաղանթի  արձագանքը մարդու շոշափողական զգացողությունների հետ, համաձայն  Իսրայելի  արտաքին գործերի նախարարության զեկույցի, հաղորդում է The Daily Mail-ը:

Լինզաների նոր տեսակը մշակվում է  Իսրայելի Բար-Իլան համալսարանի տեխնիկական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Զեեւ Զալեւսկու կողմից:  «Սարքավորման ազդեցությունը նման է  Բրայլի տառաձեւի ընթերցանությանը, բայց ոչ թե մատների ծայրերով այլ սեփական աչքերով:  Մենք կարող ենք կոդավորել պատկերը լինզաների միջոցով եւ օգտագործել այն եղջերաթաղանթի մակերեսը խթանելու համար», - ասել է Զալեւսկին։

Ի տարբերություն  վեց կետերի դասավորության վրա հիմնվող Բրայլի  տառաձեւի , տեղեկությունը ընթերցողին հասցնելու համար, աչքի եղջերաթաղանթի տվիչները  600 անգամ ավելի զգայուն են շոշափողական խթանման հանդեպ, քան մատների ծայրերը:

Լինզաները պետք է մարդկանց վրա փորձարկում անցնեն, բայց կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ  նոր սարքավորումը թույլ է տալիս նրանց  մթության մեջ տեսնել արգելքները:

«Մեր բացահայտումը թույլ կտա կույր մարդկանց նամակներ կարդալ եւ  կողմնորոշվել երեք  չափումներում, եւ նրանք կկարողանան անցնել փողոցը, չվախենալով մեքենայի տակ ընկնել»,- ասաց Զալեւսկին: