Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին դեռ լսած չեք լինի։
1. Մեկ վայրկյանում տղամարդու օրգանիզմը մոտ 1500 սպերմատոզոիդ է արտադրում։ Սակայն մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի սպերմատոզոիդը հասունանա եւ ի վիճակի լինի ձվաբջիջ բեղմնավորել։
2. Տղամարդու օրգանիզմը գիշեր-ցերեկ սպերմատոզոիդներ է արտադրում։ Կինը ծնվում է իր բոլոր ձվաբջիջներով, որոնք նա երբեւէ կունենա, բայց տղամարդու պատրաստի սպերմատոզոիդները կհայտնվեն ամբողջ կյանքի ընթացքում։
3. Եթե շարք կանգնեցնեն միջին վիճակագրական տղամարդու մեկ սերմնաժայթքման բոլոր սպերմատոզոիդները, 9.5 կիլոմետրանոց գիծ դուրս կգա։
4. Ոչ բոլոր սպերմատոզոիդներն են լողում, որտեղ որ պետք է։ Մոտ 50 տոկոսը պտույտներ է գործում եւ համարյա երբեք չի հասնում ձվաբջջին։
5. Տղամարդու օրգանիզմը ջանում է սպերմատոզոիդները «պահպանել» ըստ Ցելսիուսի 3.5 աստիճանով պակաս ջերմության պայմաններում, քան մարմնի ջերմաստիճանն է։ Դրա համար էլ մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս չտաքացնել աճուկի հատվածը եւ համակարգիչը չդնել փորին կամ ծնկներին։
6. Սպերմատոզոիդների 90 տոկոսը, որոնք մարմնից դուրս են գալիս սերմնաժայթքման պահին, դեֆորմացված են լինում։ Դրանք կարող են 2 գլուխ ունենալ, 2 պոչ, սխալ ուրվագծեր եւ այլն։ Նման սպերմատոզոիդները հազիվ թե ի վիճակի լինեն բեղմնավորել։
7. Մի սերմնաժայթքման 200 միլիոն սպերմատոզոիդներից միայն մեկը կարող է բեղմնավորել ձվաբջիջը։
8. Միջին վիճակագրական սերմնաժայթքումն իրենից մոտ 7 կալորիա է ներկայացնում եւ 3/4 թեյի գդալ ծավալ։
9. Բեղմնավորման համար պարտադիր չէ, որ սպերմատոզոիդը ողջ լինի։ Եթե բեղմնավորումը տեղի է ունենում «ավանդական» եղանակով, սպերմատոզոիդը պիտի ողջ լինի մինչեւ ձվաբջիջը լողալու համար։ Սակայն եթե արհեստական բեղմնավորում է իրականացվում, սպերմատոզոիդը կարող է նաեւ մեռած լինել, մասնագետները դրանից ուղղակի ԴՆԹ կվերցնեն։
10. Սպերմատոզոիդները կնոջ մարմնում կարող են ողջ մնալ 5 օրվա ընթացքում։






