Հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով 11-ամյա Բելլա Բարթոնը չէր կարողանում քայլել։ Սակայն նա ոտքի է կանգնել եւ իր առաջին քայլերն արել Ջորջ մականունով շան շնորհիվ։
ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում բնակվող աղջիկը տառապում է Մորկիոյի համախտանիշով կամ 4-րդ տեսակի մուկոպոլիսախարիդոզով, որը հանդիպում է 200 000 երեխայից մեկից մոտ։ Այդ հիվանդությանը բնորոշ է կմախքի դեֆորմացիան, այն դանդաղեցնում է աճը եւ հաճախ իր զոհերին զրկում է նորմալ քայլելու հնարավորությունից։
Բելլան ավելի քան 10 վիրահատություն է տարել եւ մասնակցել անթիվ ֆիզիոթերապիայի սեանսների, սակայն մինչեւ վերջերս չէր կարողանում առանց հենակների քայլել։ Սակայն իր շան աջակցությամբ աղջիկը կարողացել է ոտքի կանգնել ու անել առաջին քայլերը։
Ջորջն ու Բելլան մոտավորապես նույն հասակն ունեն, սակայն շունը 3 անգամ աղջկանից ծանր է։ Շունը հատուկ պատրաստություն է անցել հիվանդ մարդկանց օգնելու համար։ Նման շներն օգնում են մարդկանց քայլելիս ամուր կանգնել։
Բելլան եւ Ջորջը ծանոթացել էին անցյալ տարի։ Շան ներկայությունը դրական է անդրադարձել երեխայի հոգեկան վիճակի վրա։













