Երիկամի դոնոր լինելը շատ ռիսկային է համարվում, բայց նոր հետազոտություը ցույց է տվել, որ երիկամային անբավարարության ռիսկը դոնորների մոտ շատ քիչ է:

Նոր հետազոտությունում, որի արդյունքերը հրապարկվել են American Medical Association ամսագրում , գիտնականները դիտարկել են երիկամի 96,217 դոնորների՝ նրանց մոտ տերմինալ  քրոնիկ երիկամային անբավարարության (ՏՔԵԱ) զարգացման հնարավորությունները գնահատելու համար, մյուս մարդկանց հետ համեմատած:  ԱՄՆ-ում ամեն տարի  մոտ 6,000 հասուն մարդ զոհում է իր երիկամը՝ օգնելու համար իր սիրելիին կամ անծանոթ մեկին, ում կենսականորեն երիկամ է անհրաժեշտ:

Հետազոտողները բացահայտել են, որ վերջին հաշվով, կենդանի դոնորները ունեցել են  ՏՔԵԱ զարգացման ավելի ցածր ռիսկ, քան մյուս մարդիկ:

Հիմնվելով այս հետազոտության արդյուքների վրա, հեղինակները պնդում են, որ  մարդիկ չպետք է վախենան զոհել իրենց երիկամը վարակվելու վախի պատճառով, քանի որ երիկամային անբավարարության հավանականությունը շատ փոքր է:

Առողջ չծխող դոնորների հետ համեմատ երիկամի դոնորներն ունեցել են  ՏՔԵԱ զարգացման ավելի բարձր ռիսկ:  Մինչդեռ աճի բացարձակ մեծությունը մեծ չի եղել: