Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշվում է Կույրերի միջազգային օրը։ 1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայուին, որը Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնել էր կույրերի մի քանի դպրոց եւ հաստատություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ հենց այդ օրն է դարձել Կույրերի միջազգային օրը (International Day of the Blind), որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել նրանց վրա, ովքեր ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը եւ հայտնվել են բարդ իրավիճակում։
Մինչեւ 18-րդ դարը աշխարհում չկային կույրերի համար նախատեսված հաստատություններ։ 1784թ. Փարիզում իր միջոցներով իր սեփական տանը նա բացեց աշխարհում առաջին կույր երեխաների դպրոցը, որը կոչվում էր «Աշխատող կույրերի արհեստանոց»։
Գայուին մշակեց «ունցիալ» ռելիեֆա-գծային գիրը։ Դրանք խոշոր, հավասար տառեր են, որոնք ռելիեֆով տպված են ստվարաթղթի վրա։ Տառատեսակը շարժական էր, եւ դա կույր երեխաներին օգնում էր հավաքել անհրաժեշտ տեքստը։
Բացի այդ, Վալենտին Գայուին պատրաստել է կույրերի համար աշխարհագրական քարտեզներ եւ գլոբուսներ։ Այս արհեստը նա սովորեցնում էր իր սաներին։ Կույրերի համար գրքեր ստեղծելու գաղափարը նույնպես պատկանում էր Վալենտին Գայուիին։
Նրա գրքերով կույրերը կարդում էին մինչեւ 1829թ. Լուի Բրայլերի կողմից ռելիեֆային վեցակետերի հայտնագործումը։
Այսօր աշխարհում կա մոտ 124 մլն կույր մարդ։ ԱՀԿ տվյալներով՝ 2020թ, այդ թիվը կարող է կրկնապատկվել։






