Եթե դուք մրսել եք, մոռացե՛ք կիտրոնի եւ մեղրի մասին։ Դրա փոխարեն դոնդո՛ղ կերեք։ Ինչո՞ւ: Գիտնականները պնդում են, որ դոնդողն ամրացնում է իմունային  համակարգը։ Ավելին՝ այն օգնում է նաեւ հաղթահարել խումհարը, բարելավում է մաշկի վիճակը եւ անգամ օգնում է ազատվել ցելյուլիտից։

Դոնդողը պարունակում է ամինաթթուներ պրոլին եւ գլիցին, որոնք կռճիկների համար շինարարական աղյուսներ են։ Դոնդողը նաեւ պարունակում է լավ յուրացվող կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, սիլիկոն, ծծումբ, որոնք ամրացնում են ոսկորները։ Հետազոտություններն ապացուցում են, որ դոնդողը շատ արդյունավետ է հոդացավերի դեպքում։

Այն նաեւ օգնում է սրտին ավելի առողջ մնալ հենց այդ նույն ամինաթթուներ ի եւ գլիցինի հաշվին, որոնք հակազդում են կարմիր մսի մեջ պարունակվող վնասակար ամինաթթուներ մեթիոնինին։ Կարծիք կա, որ հենց մեթիոնինի բարձր մակարդակն է սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածի պատճառ դառնում։ Դոնդողն օգնում է ամուր քնել, ազատում է խումհարից եւ թեթեւացնում է լյարդի ծանրաբեռնվածությունը։

Հետաքրքիր է, որ դոնդողը նաեւ օգտակար է մաշկի համար։ Տարիքի հետ մաշկը ծերանում է, պատվում կնճիռներով,  կորցնում ձգությունը։ Դոնդող օգտագործելը մեծացնում է կոլագենի քանակը եւ անգամ օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ։ Այն նաեւ շատ օգտակար է մազերի եւ եղունգների համար։

Դոնդողը համարվում է նաեւ աղիների առողջության պահպանման բնական եւ արդյունավետ միջոց։ Այն ներծծում է աղեստամոքսային տրակտի ջուրը՝ օգնելով պահպանել հեղուկի անհրաժեշտ բալանսը, ինչը նշանակում է, որ մարսած սնունդը աղիներով ավելի արագ է շարժվում՝ ազատելով օրգանիզմը տոքսիններից, գրում է The Daily Mail-ը։