Վիրուսոլոգները բացահայտել են, թե ինչպես կարելի է կանգնեցնել հանտավիրուսը: Ի սկզբանե հանտավիրուսը առաջացնում է գրիպ հիշեցնող նախանշաններ: Բայց բaվականին հաճախ կարող է շնչառական համախտանիշ զարգանալ: Արդյունքում վիրուսով վարակված մարդկանց 30-40%-ը մահանում է թոքային տենդից, գրում է Medical News Today-ը:
Պերելմանի Բժշկական դպրոցի եւ Պենսիլվանիայի համալսարանի աշխատակիցները բացահայտել են, որ վիրուսը բջիջի մեջ թափանցելու, այնտեղ բազամանալ ու, եւ այնուհետեւ դուրս գալու համար գործի է դնում խոլեստերինը կարգավորող սպիտակուցները:
Հետեւաբար, խոլեստերինի մակարդակն իջեցնող միջոցներն ունակ են պաշտպանել վարակներից: Գիտնականները բացահայտել են չորս սպիտակուց՝ կաթնասունների բջիջներում խոլեստերինի արտադրությունը կարգավորող համակարգի մասնիկները: Հետո նրանք թեստավորել են այդ սպիտակուցների վրա ազդող փորձարարական PF-429242 դեղը: Երբ նրանք մշակել են մարդու շնչառական ուղիներից վերցրած բջիջները, վերջիններս դարձել են ավելի քիչ ընկալունակ վարակման հանդեպ: Դեղամիջոցը նաեւ նվազեցրել է բջիջներում խոլեստերինի մակարդակը:
Աշխատել է նաեւ շուկայում արդեն գոյություն ունեցող «մեվաստատին» դեղամիջոցը: Մինչդեռ առավել արդյունավետ է դուրս եկել մեվաստատինի եւ PF-429242 համակցված մարտավարությունը:






