Կանադայում առաջին անգամ դեմքի պլաստիկ վիրահատություն են կատարել, որից հետո հիվանդի դեմքին սպիներ չեն մնացել։ Դա դեմքի բարդ վերականգնում է եղել, եւ վիրահատությունը 8 ժամ է տեւել։ 

Maisonneuve-Rosemont հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժների խումբը Դենիել Բորսուկի ղեկավարությամբ 3D մոդելներ է օգտագործել, որոնք օգնել են հեռացնել կոնքոսկրի արյունատար անոթներով հատվածը, փոխել դրա ձեւը եւ բերանի միջոցով այն տեղադրել հիվանդի բերանում։   

Անցյալում նման պրոցեդուրան անխուսափելիորեն բազմաթիվ վիրահատական միջամտություններ կպահանջեր, հիվանդի դեմքին բազմաթիվ սպիներ էին մնում, որոնք էականորեն նվազեցնում էին նրա ինքնավստահությունը։ Սակայն ժամանակակից բուժական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել վերոհիշյալ վիրահատությունը բացառիկ դարձնել։

Դրա հեղինակներն ասում են, որ նման վիրահատությունները հույսի շող են շատ հիվանդների համար, որոնք տառապում են տարբեր տեսակի ձեւախեղումներից եւ դեմքի թերություններից, որոնց պատճառով իրենց մեկուսացնում են հասարակությունից։

Բժիշկ Բորսուկն արդեն վերականգնողական վիրաբուժության առաջամարտիկ է դարձել. Նա վիրաբույժների խմբում միակ կանադացի բժիշկն է, որն ԱՄՆ-ում դեմքի տրանսպլանտացիա է իրականացրել։ 2012 նա մասնակցել է դեմքի երբեւէ իրականացված ամենաբարդ վերականգնումներից մեկին՝ 37-ամյա հիվանդի վրա, որի դեմքն այլանդակվել էր հրազենային վնասվածքից։ Վիրահատությունը հաջող էր անցել, իսկ նոր դեմքը հարմարվել էր ընդհանուր տեսքին։