Բանգլադեշում երկու գլխով երեխա է ծնվել։ Իրականում խոսքը սիամական երկվորյակների մասին է՝ երկու քրոջ, որոնք ներարգանդային զարգացման ընթացքում միաձուլվել են մեկ մարմնի մեջ։ Նրանք ընդհանուր մարմին ունեն, ընդհանուր ձեռքեր եւ ոտքեր եւ բոլոր ներքին օրգանները, դրա համար էլ նույնիսկ տեսականորեն անհնար է բաժանել նրանց։ 

Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով։ Նրանք շնչառական դժվարություններ ունեն եւ Դաքքա քաղաքի խոշորագույն հիվանդանոցի՝ Standard Hospital of Total Healthcare-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են պահվում։  

«Նրանք երկու ամբողջությամբ ձեւավորված գլուխ ունեն,-լրագրողներին պատմել է ցնցված հայրը՝ Միա Ջամալը։ Նա երկու բերանով է ուտում եւ շնչում է երկու քթով։ Այնուամենայնիվ, ես Ալլահին շնորհակալ եմ, որ նա եւ մայրն իրենց լավ են զգում»։

Մասնագետների խոսքով, այստեղ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք  dicephalic parapagus վիճակի հետ, որը սիամական երկվորյակների  աներեւակայելիորեն հազվագյուտ ձեւ է։ Այս երեւույթը դիտարկվում է   100 000 ծննդից մեկում, ինչպես գրում է Journal of Family and Reproductive Health-ը։

Սակայն նման երեխաների 60 տոկոսը լույս աշխարհ է գալիս արդեն մեռած կամ էլ մեռնում է ծնվելուց անմիջապես հետո։  Ինչ վերաբերում է այդ սիամական երկվորյալների ճակատագրին, բժիշկները խոստանում են անել ամեն հնարավորը աղջիկների կյանքը երկարաձգելու համար։ Նույնն են ուզում նաեւ արտասովոր երկվորյակների ծնողները։