Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականին շաքարային դիաբետով հիվանդացությունը մեծահասակ (15 տարեկանից բարձր) ազգաբնակչության շրջանում կազմել է 183.6 (100 հազ. բնակչի հաշվարկով), իսկ 2014 թվականին՝ 327.9, այսինքն` արձանագրվել է հիվանդացության աճ 1.8 անգամ:
Բացարձակ թվերով արտահայտված 2014 թվականին մեծահասակների շրջանում գրանցվել է շաքարային դիաբետի 7984 նոր դեպք, իսկ մինչեւ 15 տարեկան երեխաների շրջանում՝ 68 դեպք։ Տարվա վերջում հանրապետությունում գրանցված է եղել 15 տարեկանից բարձր 71955 (2955.4 մարդ 100 հազ. բնակչության հաշվով) շաքարախտով հիվանդ, իսկ երեխաների շրջանում այդ թիվը կազմել է 248 (42.84 մարդ 100 հազ. բնակչության հաշվով)։
Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիայի զեկույցի համաձայն` աշխարհում վերջին երեսուն տարում հիվանդների թիվը կրկնապատկվել է։ Այսօր դիաբետով ապրում է 382 մլն մարդ, իսկ 2035 թվականին հիվանդացության այսպիսի աճի դեպքում հիվանդների թիվը կավելանա 55 %-ով եւ կհասնի 592 մլն: Դիաբետով ապրող մարդկանց 80%-ն ապրում է միջին եւ ցածր եկամուտ ունեցող պետություններում: Այս մարդկանց մեծ մասը 40-59 տարեկան են, այսինքն` պատկանում են աշխատունակ տարիքային խմբին, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի հաշմանդամության հանգեցնող այս հիվանդության հետեւանքների համար:






