Շաքարախտով տառապող մարդկանց քանակն աշխարհում տարեցտարի աճում է, ու դրա համար էլ շատ կարեւոր է հավաստի տեղեկություններ ունենալ այդ հիվանդության մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շաքարախտի մասին մի քանի տարածված հարց ու դրանց պատասխանները:
1. Շաքարախտով հիվանդները պե՞տք է հատուկ դիետայի հետեւեն ու հատուկ մթերքնե՞ր ուտեն:
Շաքարախտով հիվանդների, ինչպես եւ բոլոր մյուս մարդկանց համար ցանկալի է հետեւել առողջ սննդակարգի: Ցանկալի է, որ նրանց սննդակարգում գերակշռեն թարմ բանջարեղենը, ամբողջական հատիկներով շիլաները, ոչ ճարպոտ միսն ու հավի միսը, ճարպի ցածր պարունակությամբ կաթն ու կաթնամթերքը, արեւածաղկի սերմերը, ընկուզեղենն ու բուսական յուղը: Վերամշակված սննդամթերքից ցանկալի է զերծ մնալ: Հացահատիկի ալյուրից պատրաստված ու մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդի պարունակությունը նույնպես ցանկալի է նվազագույնի հասցնել:
2. Շաքարախտով հիվանդները ստիպված են ավելի շա՞տ ծախսել սննդամթերքի վրա:
Բոլորովին պարտադիր չէ գնել թանկարժեք սննդամթերք, որն արտադրվում է հատուկ շաքարախտով հիվանդների համար: Առողջ սնունդը կարող է մատչելի լինել, նույնիսկ ավելի էժան, քան անառողջը: Օրինակ, սեզոնային մրգերն ու բանջարեղենն ավելի էժան են, քան վերամշակված մրգային հյութերը, որոնց բացի ամենայնից նաեւ շաքարի հսկայական քանակություն են պարունակում:
3. Ճի՞շտ է, որ շաքարախտով հիվանդներին չի կարելի ածխաջրածիններ ուտել:
Կան ածխաջրածինների առողջ տարատեսակներ, որոնք կարող են ուտել նաեւ շաքարախտով հիվանդները:
4. Շաքարախտով հիվանդները պետք է սահմանափակե՞ն մրգերի գործածումը:
Մրգերի ավելցուկը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, դրա համար էլ շաքարախտով հիվանդներին խորհուրդ չի տրվում շատ միրգ ուտել: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ եւ ճշտեք, թե ինչ մրգեր ու ինչ քանակությամբ կարող եք գործածել:
5. Եթե իմ ծնողներից մեկը շաքարախտով հիվանդ է, ես նույնպես կհիվանդանա՞մ:
Եթե դուք շաքարախտի նկատմամբ ժառանգական հակում ունեք, ապա ցանկալի է, որ առողջ կենսակերպ պահպանեք: Մի մոռացեք, որ ժառանգականությունը պատասխանատու է շատ հիվանդությունների՝ այդ թվում շաքարախտի զարգացման դեպքերի 30-40 տոկոսի համար, իսկ կենսակերպն ու մնացած գործոնները ՝ 60-70 տոկոսի: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Ձեր ծնողները շաքարախտ ունեն, դա դեռ չի նշանակում, որ դուք նույնպես պարտադիր կհիվանդանաք, հատկապես եթե հետեւեք ձեր առողջությանն ու քաշին:
6. Շաքարախտով մարդը պետք է խուսափի՞ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից:
Հակառակը՝ շաքարախտը ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուժեղացնելու առիթ են: Ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է կատարում արյան մեջ շաքարի մակարդակի նվազման հարցում, դրա համար էլ շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում սպորտով զբաղվել ու շատ շարժվել օրվա ընթացքում:






