Հղի կանայք կարող են խմել ու ուտել մթերքներ, որոնք կոֆեինի չափավոր քանակություն են պարունակում ու չմտահոգվել իրենց երեխայի մտավոր ունակությունների զարգացման համար: Այս մասին ասված է American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված հոդվածում:
Օհայո նահանգի Nationwide մանկական հիվանդանոցի հետազոտական կենտրոնի աշխատակիցները վերլուծել են կոֆեինի մարկերների առկայությունը այն հղի կանանց արյան մեջ, որոնք մասնակցել են մայրության ծրագրին 1959-1974 թթ., երբ սուրճի գործածման հնարավոր վտանգի մասին ոչ ոք չէր մտածում:
Գիտնականները կապ են փնտրել հղիության տարբեր ժամանակաշրջաններում պարաքսանտինի՝ ճարպային հյուսվածքի քայքայմանն ու էներգիայի արտադրմանը նպաստող նյութի քանակի ու 4 եւ 7 տարեկան երեխաների մտավոր զարգացման մակարդակի ու վարքագծի միջեւ: Մոր կողմից կոֆեինի գործածման ու երեխայի մտավոր զարգացման միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել:






