Հղիության ընթացքում նախաէկլամպսիայի զարգացման հավանականությունը այժմ կարելի է ի հայտ բերել դեռեւս 6-րդ ամսում: Վերջին եռամսյակում նախաէկլամպսիայի զարգացման ռիսկը մշակվել է Այովայի համալսարանի (University of Iowa) գիտնականների կողմից` Մարկ Սանտիլիանի (Mark Santillan) ղեկավարությամբ:
Գիտնականները մարդու սաղմնային ցողունային բջիջների նոր տեսակ են հայտնաբերել. Այդ բջիջների ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացատրել նախաէկլամպսիայի ի հայտ գալու պատճառները:
Նախաէկլամպսիան բնութագրվում է բարձր ճնշմամբ եւ մեզի մեջ սպիտակուցների բարձր մակարդակով: Դա կարող է մոր եւ երեխայի համար լուրջ հետեւանքներ առաջ բերել. նախածննդյան զարգացման դանդաղում, բազմաօրգանային անբավարարություն կամ էլ մոր մոտ ուղեղի կաթված: Հաճախ այդ բարդացումներից խուսափելու միակ պատճառը արհեստականորեն արագացված ծնունդն է:
Այժմ գիտնականները սովորել են կանխատեսել նախաէկլամպսիայի զարգացման ռիսկը` գնահատելով հղիության 6-րդ շաբաթում կոպեպտինի սպիտակուցի խտացումը: Կոպեպտինը արգինին-վազոպրեսինի նյութափոխանակության միջանկյալ արտադրանք է: Մկների վրա փորձարկումներում գիտնականները ցույց են տվել, որ արգինին-վազոպրեսինը մասնակցում է նախաէկլամպսիայի զարգացմանը:
Հղիության վաղ փուլերում այդ բարդացման առաջացման ռիսկի ի հայտ բերումը բժիշկներին կօգնի հղիության վերահսկման վստահելի մարտավարություն մշակել:






