Նիդերլանդներում Ուտրեխտի համալսարանին կից հիվանդանոցը պիտի բժշկական սխալից տուժած կնոջը   350 հազար եվրո վճարի:  Ինչպես փոխանցում է   NRC-ի լրատվական ծառայությունը, նման որոշում   կայացրել է առողջապահական հաստատությունների գործունեությանը հետեւող ծառայությունը:  

2011-ին կինը գինեկոլոգիական հետազոտություն է անցել, որի ընթացքում այլ անալիզների հետ միասին, առանց նրա գիտության, արգանդի վզիկի քաղցկեղի թեստ է անցկացվել:   Դա ցույց է տվել քաղցկեղային բջիջների առկայություն, բայց սխալմամբ արդյունքներն արխիվ են ուղարկվել` առանց կնոջը տեղեկացնելու բուժման կուրս անցնելու անհրաժեշտության մասին: Բուժական հաստատության աշխատակիցները դա հայտնաբերել են սոսկ երկու տարի անց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Դրանից հետո հիվանդին անմիջապես տեղեկացրել են եւ նա բուժման կուրս է անցել, բայց արդեն չափազանց ուշ էր: Այժմ նա անբուժելի հիվանդ է, եւ բժիշկները ենթադրում են, որ նրան մի տարուց էլ պակաս է մնացել ապրելու: