ԱՄՆ-ում գերմանական Boehringer Ingelheim դեղագործական ընկերության դեմ ավելի քան 2000 դատական հայց է ներկայացվել այն պատճառով, որ այդ ընկերության կողմից արտադրվող Pradaxa դեղամիջոցը ուժեղ, երբեմն էլ մահացու արյունահոսություններ է առաջացրել:
Ընկերությունը գերմանական Handelsblatt թերթին հաստատել է գրանցված դեպքերի թիվը , նշելով, որ տվյալ դեղամիջոցի կողմնակի ազդեցութունները հայտնի են եղել, եւ դրանք պետք է համեմատվեին կյանքը փրկելու պոտենցիալի հետ: «Մենք հույս ունենք, որ կկարողանանք դատարանում ապացուցել, որ Pradaxa դեղամիջոցի մշակման, թեստավորման եւ մարքետինգի ժամանակ մենք շատ ուշադիր եւ բարեխղճորեն ենք աշխատել»,- գրավոր հայտարարոությունում ասել է ընկերության ներկայացուցիչը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Pradaxa-ն հեռանկարային կարգի դեղամիջոցների շարքում շուկայում առաջին դեղամիջոցն է, որը նախատեսված է վարֆարինի փոխարինման համար որպես նախասրտերի շողացումով հիանդների մոտ ինֆարկտների կանխարգելիչ միջոց։






