Այն որ հեռուստահաղորդումները կարող են ազդել տղամարդկանց սերմի սպերմատոզոիդների քանակի վրա, մի քիչ  չափազանցված է: Մինչդեռ, կան որոշ էկոլոգիական գործոններ, որոնք , ինչպես ապացուցվել է, նվազեցնում են սպերմատոզոիդների քանակը, ասում է դոկտոր Մեննի Ալվարեսը, Fox News հեռուստաալիքի Health News-ի գլխավոր խմբագիրը՝

1. Արտադրական քիմիական նյութերը, ինչպիսիք են բենզոլը, հերբիցիդը, միջատասպանները եւ  ներկանյութերը

2. Ծանր մետաղները, մասնավորապես՝ կապարը

3. Ճառագայթում կամ ռենտգեն ճառագայթներ

4. Սաունաների  հաճախակի այցելությունների պատճառով գերտաքացումը, տաք լոգանքները եւ համակարգիչը ծնկներին:  Նրանք տաքացնում են ամորձիները եւ նվազեցնում սպերմատոզոիդների արտադրությունը:

5. Երկար ժամանակ հեծանիվ քշելը: Հեծանիվ քշել սիրող տղամարդիկ պետք է ուշադիր լինեն, քանի որ դա կարող է բացասական ազդել սերմի որակի վրա:

Իհարկե կան եւ այլ զուտ բժշկական պատճառներ, որոնք կարող են ազդել սպերմատոզոիդների քանակի վրա, ինչպիսիք են  վարիկոցելեն՝ ամորձիներից երակային արտահոսքն ապահովող անոթների այտուց: Նաեւ վարակները, հատկապես վեներական հիանդությունները, ինչպիսիք եք խլամիդիոզը եւ գոնորեան, կարող են նվազեցնել սերմի քանակը: