Արդեն երրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթ:

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս միացել է սույն նախաձեռնությանը եւ Երեւան քաղաքում նոյեմբերի 24-ից իրականացնում է «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրով հանրային միջոցառում` անցորդների շրջանում «3Ա»-երի սկուզբունքով իրականացնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն:

Սույն միջոցառումը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 28-ը ներառյալ` Հյուսիսային պողոտայի 4-րդ շենքին հարող հրապարակում, ժամը 15:00-20-00: 410 մարդ արդեն հետազոտվել են: