Սովորական մազկապիչի պատճառով Քենթուքիում բնակվող ամերիկուհի Օդրի Քոփփի դաստակի վրա ծանր ինֆեկցիա էր զարգացել: Աղջիկն իր դաստակի վրա էր կրում մազկապիչը: Նրա պատմությունը, բժիշկների խոսքով, պետք է նախազգուշացում դառնա այն մարդկանց համար, ովքեր սիրում են մազկապիչները դաստակի վրա կապել:
Սկզբում աղջիկը կարմրություն ու այտուցվածություն էր նկատել, բայց դրան նշանակություն չէր հաղորդել՝ համարելով, որ ինչ -որ միջատի խայթոցի հետեւանք է: Բայց շուտով իրավիճակը վատացել էր, հայտնվել է ուժեղ ցավ, վնասված տեղը սկսել էր այտուցվել ու ուռել: Նույնիսկ հակաբիոտիկները չեն օգնել հաղթահարել զարգացող բորբոքումը:
Երբ աղջիկը բժշկի է դիմել, պարզվել է, որ նրան շտապ վիրահատություն է պետք՝ ձեռքին գոյացած աբսցեսը բացելու համար: Բժիշկ Ամիտ Գուպտան, որը վիրահատել էր Օդրիին, բացատրել է, որ փայլեր ունեցող կապիչը, որը աղջիկը կրում էր իր դաստակին, վնասել էր նրա ձեռքի մաշկը իսկ կապիչի մակերեսին գտնվող մանրէները հայտնվել էին վերքի մեջ ու լուրջ վարակ առաջացրել:
Բժիշկը նախազգուշացնում է, որ պետք չէ դաստակի վրա չափից ամուր կապիչներ կրել, եւ իհարկե պետք չէ մոռանալ դրանց ժամանակ առ ժամանակ լվանալու անհրաժեշտության մասին:






