Գիտնականները Եվրոպայում վտանգավոր վարակ են հայտնաբերել, որը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին: Մանրէն, որը հիվանդություն է առաջացնում, դիմադրում է բոլոր հակաբիոտիկներին, գրում է Sun պարբերականը:
Դանիայի բնակիչը, որի անունը հայտնի չէ, հիվանդացել է սալմոնելլայի մի տեսակից, որը չի պատասխանում հակաբիոտիկների գործողություններին: Գիտնականները Գերմանիայով Չինաստանից ներմուծվող հավի մսի 5 նմուշում եւս հակաբիոտիկներին դիմադրող մանրէներ են հայտնաբերել: Փորձագետները մտահոգված են, որ դա կարող է անբուժելի վարակների գլոբալ համաճարակի սկիզբ դառնալ:
Տվյալ հայտարարությունն արվել է երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները հայտնաբերել էին, որ գիտության պատմության մեջ առաջին անգամ գերմանրէները խախտել են հակաբիոտիկների պաշտպանության վերջին գիծը:
Մասնագետները կոչ են անում չթերագնահատել մանրէի վտանգավորությունը: Նրանց խոսքով, հետազոտությունների անցկացումից հետո պարզ է դարձել, որ մանրէն մուտացիա ապրած MCR-1 գեն է պարունակում, որն այն կայուն է դարձնում բոլոր հայտնի դեղերի դեմ:
«Ընդամենը ժամանակի հարց է, թե երբ ի հայտ կգան գենի ավելի վտանգավոր մուտացիաները», - ասել է Քրիստոֆեր Թոմասը Բիրմինգեմի համալսարանից:






