Կանայք, որոնց ձվարանները հեռացրել են մինչեւ դաշտանադադարը, ենթակա են օսթեոպորոզի եւ սրտանոթային հիվանդություններով ախտահարվելու ռիսկի, ցույց է տվել նոր հետազոտությունը:

Ուսումնասիրողները հետեւել են լոսանջելեսցի 222 առողջ կնոջ հետդաշտանադադարի շրջանում: Դաշտանադադարից 10 տարի հետո ոսկրի միներալի խտության կորստի մակարդակը  հեռացված ձվարաններով կանանց դեպքում երկու անգամ ավելի բարձր է եղել:

Առանց ձվարանների կանանց օրգանիզմում եւս շատ են եղել զարկերակների կարշրացման դեպքերը, ասված է Fertility and Sterility ամսագրում հրապարակված հոդվածում, հայտնում է Newsmax Health-ը:

Հարավային Կառոլինայի համալսարանի Քեք դպրոցի հետազոտողները նշել են, որ օսթեոպորոզը՝ ոսկորի խտության նվազումը, եւ սրտանոթային հիվանդությունները բավական տարածված են միջին տարիքից մեծ կանանց շրջանում, հատկապես դաշտանադադարից հետ:

Հորմոնների մակարդակի նվազումն ազդում է այս երկու հիվանդությունների ծանրության վրա: Դաշտանադադարից հետո կանանց օրգանիզմում հորմոնների մակարդակներն աստիճանաբար իջնում են, ձվարանների հեռացման դեպքում հորմոնները կարող են շատ կտրուկ պակասել: