Կարիոզ ախտահարումների զարգացումը կարելի է կանգնեցնել ու կանխել առանց ավանդական ատամնաբուժական միջամտությունների: Ավտրալիացի գիտնականները պարզել են, որ կարիեսի զարգացումը կարելի է կանխել բոլորովին այլ մեթոդներով:
«Աս հետազոտությունը ցույց է տալիս կարիեսի դեմ պայքարի միջոցներում լուրջ փոփոխությունների անհրաժեշտությունը,- մեկնաբանում է գիտնականների խմբի ղեկավար, պորֆեսոր Վենդել Էվանսը,- Կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ արդյունքներ ունեն, քան ավանդական բուժական պրակտիկան»:
Երկար ժամանակ համարվել է, որ կարիեսն ունակ է արագ զարգանալ, դրա համար էլ հայտնաբերելուց հետո պետք է շտապ հեռացնել այն, իսկ անցքն էլ պլոմբել: Սակայն վերջերս պարզվել է, որ որպեսզի կարիեսը էմալից մինչեւ ատամի ներքին շերտը հասնի 4-8 տարի է պետք: Սա բավականին երկար ժամանակ է կարիոզ ախտահարումը հայտնաբերելու ու կանխելու համար:
Ավստրալիացի գիտնականների յոթամյա հետազոտությունն ապացուցել է, որ ատամների կանոնավոր խնամքը ոչ միայն զգալիորեն նվազեցնում է կարիեսի զարգացման վտանգը, այլեւ կարող է ամբողջովին կանգնեցնել դրա զարգացումը: Դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ատամների մաքրությանը ու կրճատել շաքարի գործածումը: Գիտնականները ատամնաբույժներին խորհուրդ են տալիս օգտագործել ֆտորպարունակող լաքեր:
Ավստրալիայի առողջական ու բժշկական հետազոտությունների ազգային խորհրդի մոնիտորինգը հաստատել է, որ կարիեսի զարգացման վտանգը ու պլոմբելու անհրաժեշտությունը 30-50 տոկոսով կրճատվել են այն հիվանդների մոտ, որոնք հետեւել են վերոնշյալ կանոններին:
Սիդնեյի համալսարանի գիտնականների աշխատության արդյունքների հետ կարելի է ծանոթանալ Community Dentistry and Oral Epidemiology ամսագրում:






