Կանացի զգեստապահարանի այնպիսի տարածված տարրը, ինչպիսին զուգագուլպան է , կարող է իր մեջ առողջության համար վտանգ պարունակել: Մասնավորապես, զուգագուլպա կրելը, ինչպես համարում են բժիշկները, անմիջականորեն կապված է սնկային վարակի տարածման հետ:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, դա տեղի է ունենում հիմնականում այն բանի պատճառով, որ կանայք չեն հետեւում մեկ անգամ հագնելուց հետո զուգագուլպան անպայման փոխելու եւ լվալու կանոնին:
«Շատ կանայք զուգագուլպան լվանում են նույն հաճախությամբ, ինչ, օրինակ, ջինսերը կամ կրծկալները, այսինքն այն բանից հետո երբ դա մի քանի անգամ կհագնեն: Սակայն զուգագուլպան սովորաբար սինթետիկ նյութից է ստեղծվում, ինչը մաշկի վրա տաք եւ խոնավ միջավայր է ստեղծում, ինչը շատ բարենպաստ է մանրէների եւ սնկերի բազմացման համար: Հատկապես այն հատվածներում, որտեղ շատ քրտինք է արտազատվում` շեքում եւ ոտնաթաթերի վրա», - պնդում են բժիշկները:
Բժիշկներն ընդգծում են, որ ամեն անգամ, երբ կինը չլվացված զուգագուլպա է հագնում, վարակի կամ մաշկային գրգռման զարգացման ռիսկը մեծանում է:
Փորձագետները խորհուրդներ են տվել, որոնք կօգնեն խուսափել նման խնդիրներից: Նրանք կանանց խորհուրդ են տալիս ձեռքի տակ միանգամից մի քանի զուգագուլպա ունենալ, դա կազատի անընդհատ նույն զույգը հագնելու անհրաժեշտությունից: Բացի այդ, բժիշկները հիշեցնում են, որ անհրաժեշտ է ուշադիր կարդալ հրահանգները, որոնք առկա են զուգագուլպայի փաթեթավորման վրա:
«Զուգագուլպաների մեծամասնությունը ձեռքով լվացում է պահանջում: Իսկ եթե թույլատրված է լվացքի մեքենայով նուրբ լվացման ռեժիմը, ապա զուգագուլպաները լվացեք հատուկ պարկի մեջ, ինչը զուգագուլպան կպաշտպանի վնասվելուց: Եվ ոչ մի դեպքում զուգագուլպաները մեքենայում մի չորացրեք, դրանք պիտի չորանան բնական ճանապարհով, իդեալականը` հորիզոնական դիրքում», - խորհուրդ են տալիս մասնագետները:






