Անցյալ տարի ամերիկացիների շրջանում մահացությունը ռեկորդային աստիճանի ցածր էր: Մանկական մահացությունն ամենացածրն էր պատմության մեջ, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC):

2014-ին մահացության մակարդակը 100 հազար բնակչի կտրվածքով կազմել է 724 մարդ: 2013-ին այդ ցուցանիշը 100 հազար բնակչի կտրվածքով 731 էր: Ավելի նկատելի է մանկական մահացության անկումը` 2,3 տոկոսով, 581` 100 հազար երեխայի կտրվածքով (596 դեպք 2013-ին):

2000 թվի համեմատ մահացության մակարդակը նվազել է  16,6 տոկոսով: Կյանքի միջին տեւողությունը գրեթե անփոփոխ է մնացել`  76,4 տղամարդկանց համար եւ 81,2` կանանց:

CDC-ում նշում են նաեւ, որ մահվան բոլոր դեպքերի 73,8 տոկոսը կապված է   10 հիմնական պատճառի հետ, որոնցից գլխավորը սրտի հիվանդությունն է:  3,2 տոկոսով մեծացել է ինքնասպանությունների թիվը, 2,8 տոկոսով` վնասվածքներից մահացության: