Շատերը գիտեն, որ տարիքի հետ միասին հղիանալը սովորաբար բարդանում է։ Սակայն այսօր նման խնդիրներ են ունենում նաեւ երիտասարդ կանայք ; Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի գործոն, որոնք կարող են անպտղության պատճառ դառնալ։
Ճարպակալում
Ավելորդ կիլոգրամները կարող են ազդել օրգանիզմում հորմոնների սինթեզի վրա ու բեղմնավորման խնդիրներ ստեղծել, հավաստիացնումէ գինեկոլոգ Ուիլյամ Շլաֆը՝ Ֆիլադելֆիայից։ Որքան շատ ավելորդ քաշ ունի կինը, այդքան ավելի շատ խնդիրներ կարող է ունենալ ձվարանների գործառույթների հարցում։
Հետազոտությունը, որը հրապարակվել է Fertility and Sterility ամսագրում ցույց է տվել, որ 18 տարեկանում ճարպակալում ունեցած կանանց մոտ զգալիորեն բարձրանում է ձվարանների պոլիկիստոզի ախտանիշի, իսկ ապագայում նաեւ անպտղության հավանականությունը։
Չափից նիհար կազմվածք
Բեղունության խնդիրների է հանգեցնում ոչ միայն ավելորդ քաշը, այլեւ չափազանց նիհարությունը։ Նիհար կանանց մոտ սովորաբար ցածր է լեպտին հորմոնի մակարդակը, որը վերահսկում է քաղցի ու հագեցածության զգացումը։ Այս հորմոնի պակասով են նաեւ բացատրում դաշտանի բացակայությունը չափազանց նիհար կանանց մոտ ։ Այս կապը հաստատել է նաեւ Հարվորդի համալսարանի հետազոտությունը։
Կենցաղային քիմիա
Միջատասպանների ու որոշ քիմիական միացությունների ազդեցությունը կարող է զգալիորեն բարձրացնել զույգի անպտղության զարգացման հավանականությունը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կենցաղային քիմիայի մի շարք ապրանքատեսակներում պարունակվող նյութերը ոչ միայն վտանգավոր են բեղունության համար, այլեւս բարձրացնում են վաղաժամ դաշտանադադարի հավանականությունը։






