Ուելսում բացառիկ երեխա է ապրում, որի քթի մեջ, դեռեւս մոր արգանդում գտնվելու ընթացքում, ներաճել է ուղեղի թաղանթի մի մասը:
Փոքրիկ ուելսցի Օլլի Թրեզիսը (Ollie Trezise) վերջերս 21 ամսական է դարձել: Փոքրիկը հայտնի է դարձել հազվագյուտ հիվանդության` էնցեֆալոցելի շնորհիվ, որի հետեւանքով ուղեղի զանգվածի մի մասը ուղեղի ճեղքի միջով անցել է եւ լցրել քիթը: Դժբախտ տղան արդեն մի քանի բարդագույն վիրահատություն է տարել, որոնց շնորհիվ կարող է ավելի լավ շնչել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Սոցցանցերի օգտատերերը չարությունից չեն փոքրիկ Օլլիին «իսկական Պինոկկիո» կոչում. նա նման է հեքիաթի հայտնի կերպարին: Նման համեմատությունը բոլորովին չի վշտացնում երեխայի 22-ամյա մորը` Էմի Փուլին, որն ինքը սիրում է երեխային կոչել «իմ փոքրիկ Պինոկիո»: Մարդիկ մեծ մասամբ խղճում են Օլլիին եւ ապաքինում են մաղթում:
Երիտասարդ մոր կարծիքով, նա իր Օլլիին իդեալական երեխա է համարում եւ հպարտանում է որդով: Աղջիկն ասում է, որ իրեն ավելի շատ վիրավորում են որոշ մարդիկ, որոնք հարցնում են. «Ինչո՞ւ նրան ծննդատանը չթողեցիր»:













