Տարեց կանայք, որոնք ենթակա են երկրորդ կարգի շաքարախտի զարգացման ռիսկին, պիտի ավելի շուտ վեր կենան ու քայլեն փոքր տարածություններ: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Լեյչեստերի համալսարանի հետազոտողները
Հետազոտությանը հետդաշտանադադարի տարիքի 22 կին է մասնակցել, որոնք ավելորդ քաշ ունեին եւ ենթակա էին շաքարախտով հիվանդանալու բարձր վտանգի:
Նրանց բոլորին կամայականորեն երեք խմբի են բաժանել` կախված օրվա ռեժիմից: Նրանցից մեկում կանայք 7,5 ժամ շարունակ նստում էին, մյուսում` ամեն կես ժամը մեկ 5 րոպեով վեր էին կենում, իսկ երրորդում ամեն կես ժամը մեկ 5 րոպե զբոսնում էին: Տվյալ ռեժիմներն անընդհատ փոփոխվում էին:
Միաժամանակ հետազոտության մասնակիցները ստանդարտ նախաճաշեր եւ ճաշեր էին ստանում, իսկ օրվա ընթացքում գիտնականները նրանցից արյան անալիզ էին վերցնում` որոշելու արյան մեջ շաքարի մակարդակը, որը, ինչպես հայտնի է, ավելանում է սնունդ ընդունելուց հետո: Նրանց համեմատ, որոնք 7,5 ժամ նստում էին, կանոնավոր կերպով վեր կացող կանանց մոտ սնունդ ընդունելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը 34 տոկոսով քիչ էր բարձրանում:
Նրանց մոտ, ովքեր ամեն կես ժամը մեկ ոտքով 5 րոպե զբոսնում էին, շաքարի մակարդակը 28 տոկոսով պակաս էր բարձրանում: Նման կանանց մոտ պակաս էր բարձրանում նաեւ բնականորեն արտադրվող ինսուլինի խտացումը, որը շաքարախտի նշան է: Գիտնականները նշում են, որ նստելու եւ զբոսնելու միջեւ էական տարբերություն չկա արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխման իմաստով, եթե իհարկե կանայք կանոնավոր կերպով վեր են կենում թիկնաթոռից: Ամենավնասակարը երկար նստելն է:






