Երկրի ղեկավարները պետք է պարբերաբար մեկնեն հանգստանալու, որպեսզի հետո ավելի շատ ժամանակ տրամադրեն երկրի կառավարմանը։  Այս մասին փետրվարի 18-ին ասուլիսի ժամանակ ասաց ն նյարդավիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը։

«Այդպես էլ մեր նախագահը գնացել էր բուժման, իրեն թարմացնելու, առողջացնելու համար։ Դա երիտասարդացում չէ, ռետիկուլյար համակարգի խնդիր չէ, սա մի քիչ չափազանցացրել են։ Բայց դա ճիշտ տակտիկա է», - ասել է նա, եւ հավելել, որ նախագահը ծախսում է ահավոր քանակի էներգիա, եւ նրան այդ մաքրման միջամտությունը անհրաժեշտ էր։

Ըստ Նիկոլայ Խաչատրյանի,  լավ կլինի, որ բոլոր մարդիկ, հատկապես պաշտոնյաները, ժամանակ առ ժամանակ գնան հանգստանալու, որպեսզի կարողանան ավելի շատ մտածել երկիրը կառավարելու մասին, այլ ոչ թե սեփական առողջության։