Եթե ուզում եք երիտասարդ մնալ եւ երկար ապրել, պահպանեք երեք հիմնական սկզբունք՝ ցածր ներգանգային ճնշում, պարանոցի հետ կապված խնդիրների (ընդամենը միջողային հոդերի բորբոքումն է, որը չպետք է լինի) բացակայություն, առողջ լյարդ, որը մանրացնում է խոլեստերինը եւ այն մաքուր վիճակում թողնում արյան մեջ: Եթե ներգանգային ճնշումը բարձր է, պետք է շնչառական եւ ֆիզիկական վարժություններ անել: «Եվ ոչ մի դիետա»,- ասաց նյարդավիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում:

«Վաղ թե ուշ մենք կկարողանանք երիտասարդացնել մեր օրգանիզմը»,- լավատեսորեն ասաց նա: Առայժմ նա փորձարկումներ է անում իր վրա:

«Սեուլ մեկնելուց առաջ, որտեղ ես պետք է կոնգրեսին զեկույց ներկայացնեի, ես ուզում էի կատուների վրա փորձեր կատարել։ Պարզվեց, որ մեր Ֆիզիոլոգիայի ինստիտումում առնետներից բացի ոչ մի այլ կենդանիների վրա փորձեր կատարել չի կարելի։ Իսկ առնետի ուղեղը շատ փոքր է։ Սակայն այսօր բազմաթիվ բրիջիտ բորդոներ են հայտնվել, եւ կենդանիների վրա փորձեր կատարելը, մասնավորապես շների եւ կատուների, այնպիսի բարդությունների եւ գումարների հետ է կապված, որ ավելի հեշտ է ինքդ քեզ վրա փորձ դնես», - ասաց նա։

Փորձերի էությունն է՝ ողնուղեղային հեղուկի լյումբալ պունկցիայի եւ դեղի ներմուծման միջոցով ուժեղացնել եւ ամրացնել ռետիկուլյար համակարգը: Սա բերում է ենթակեղեւի արյան շրջանառության ուժեղացման, ուղեղի ենթակեղեւի սնուցման լավացման եւ ռետիկուլյար համակարգի ամրացման: «Այն բանից հետ, երբ ինձ վրա մեկ ամիս առաջ արեցի այս փորձարկումը, սկսեցի ինձ ավելի առույգ զգալ»,- պատմում է նյարդավիրաբույժը:

«Իմ միակ բացահայտումն այն է, որ եթե ներգանգային ճնշումը բարձր է, արյունն անցում է կեղեւի մեջ, եթե ցածր է՝ ենթակեղեւ: Սա ապացուցելու համար էլ կատարել եմ այդ փորձարկումը: Լյումբալ պունկցիայի շնորհիվ իջեցրի ներգանգային ճնշումը, չափեցի կեղեւի եւ ենթակեղեւի ակտիվությունն ու ապացուցեցի, որ ճնշման բարձրանալու դեպքում ակտիվանում է կեղեւը, իջնելու դեպքում՝ ենթակեղեւը: Եթե ներգանգային ճնշումը ցածր է, ենթակեղեւի բջիջները չեն մահանում: Գիշերը ճնշումը պետք է լինի զրոյական, ցերեկը՝100-200 մմ սնդիկի սյուն:

Ենթակեղեւի ճնշումը կարելի է իմանալ նաեւ աչքի հատակի պատկերով՝ լուսանկարի միջոցով: «Սա, ըստ իս, ավելի ճշգրիտ մեթոդ է, որի միջոցով հնարավոր է որոշել՝ արժե մարդուն բուժել, թե նա ինքնստինքյան կապաքինվի»,- ասաց Նիկոլայ խաչատրյանը:

Յանա Ավչիյան